ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Կուզեի` քաղաքական և իշխանական «աշխարհը» շատ մտահոգ լիներ ազգի խնդրով. այսօր Ազատ Գասպարյանի մահվան օրն է
17:11, 02.08.2015 | mamul.am
3492 | 1

«Հայն այսօր ներքին և արտաքին խաղաղություն չունի, դժբախտ տարածաշրջան է մեզ համար, չորս կողմից միշտ եղել են այս բորենիները, գայլերը, վհուկները: Մենք, ցավոք սրտի, չկարողացանք խաղաղ ապրել: Կուզեի` քաղաքական և իշխանական «աշխարհը» շատ մտահոգ լիներ ազգի խնդրով: Իշխանության և ժողովրդի միջև կապը կարծես կտրվել է, հենց այդ կապը պետք է վերականգնվի»,- վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է անվանի դերասան Ազատ Գասպարյանը:
2013-ի այս օրը՝ օգոստոսի 2-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստը:
Նա ծնվել է 1943-ի օգոստոսի 13-ին՝ Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական և Մետրո թատրոններում, այնուհետև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Երջանկության մեխանիկա», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Ուրախ ավտոբուս», «Համր վկան» և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր