ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
Քանի դեռ ԿԳ նախարարի պաշտոնը քաղաքական է, նախարարը չի կարող հակառակ գնալ իր թիմին. Անահիտ Բախշյան
15:31, 15.08.2015 | mamul.am
4063 | 0
Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրթական թեմայով սեմինարի ժամանակ, որի հիմնական բանախոսներն են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն` Անահիտ Բախշյանը, քննարկվել են ոլորտին առնչվող տարբեր հիմնահարցեր:
Անահիտ Բախշյանը նշել է` որպեսզի դիմակայենք մարտահրավերներին և հասնենք եվրոպական չափանիշներով բարձրագույն կրթության, պետք է հանրակրթությունից սկսենք. «Որպես հանրակրթության ոլորտի մարդ, ծառայող, ուզում եմ խորանալ այդ մարտահրավերների վրա... Քանի դեռ քաղաքական է ԿԳ նախարարի պաշտոնը, նախարարը չի կարող հակառակ գնալ իր թիմին»:
Բախշյանն անդրադարձել է նաև ուսուցիչների աշխատավարձերի խնդրին: «Ուսուցչի աշխատավարձի մասին ինչ-որ թվեր են գրել՝ մեծ-մեծ. իրականության մեջ այդքան ստացող չկա: Առավելագույն աշխատավարձը ստանում է նա, ով դասղեկ է, մեթոդ-միավորման նախագահ է կամ գրավորների համար փող է ստանում: Դպրոցների երևի 20%-ն է, որ այդ գումարները տալիս են, մնացածներում՝ չկա»:
Այնուամենայնիվ, Անահիտ Բախշյանն ասաց, որ Արմեն Աշոտյանի հետ հրաշալի քայլ են արել: «Դա 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ընդունված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումներն են, որով Հայաստանի Հանրապետությունում կրթության քաղաքականությունը հայտարարվել է համընդհանուր ներառական»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր