ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Սպանվել է ԻՊ քիբերանվտանգության ղեկավարը
18:05, 27.08.2015 | mamul.am
8355 | 0

Բրիտանական Բիրմենգհեմից ԻՊ շարքերն անդամագրած 21-ամյա Ջունայդ Հուսեյնն, ով դարձել էր ահաբեկչական խմբավորման քիբերանվտանգության գլխավոր պատասխանատուն, Սիրիայում սպանվել է ամերիկական անօդաչու սարքի հարվածների արդյունքում: Սարքը հարվածներ է հասցրել Ռաքքա քաղաքի մոտակայքում:

Միևնույն ժամանակ, սակայն, մի շարք թվիթերյան էջեր, որոնք կապ ունեն ԻՊ հետ, վստահություն են հայտնել, որ Հուսեյնն, ամենայն հավանականությամբ, կենդանի է:

Հուսեյնը 2012-ին 6 ամիս անց է կացրել բանտում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի աշխատանքային տվյալները գողանալու մեղադրանքով: Ազատվելուց հետո նա մեկնել է Սիրիա:

Հուսեյնը ղեկավարել է «Քիբերխալիֆաթ» հաքերային խումբը, որն անցյալ հունվարին հարձակվել էր Պենտագոնի թվիթերյան էջի վրա:

Նա նաև զբաղվում էր նորեկների ընտրությամբ ու կապի ապահովմամբ:
Հիշեցնենք, որ ամերիկյան թռչող սարքն օրեր առաջ սպանել էր ԻՊ առաջնորդի տեղակալին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր