ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքներն «Իսլամական պետությունն» ու Ռուսաստանն են. Պենտագոն
10:26, 28.08.2015 | mamul.am
5310 | 0

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը համոզված է, որ Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքներն «Իսլամական պետությունն» ու Ռուսաստանն են:

Ռազմածովային հետևակային զորքերի առջև ելույթ ունենալով` Քարթերը սպառնալիքների շարքում առաջինը նշել է «Իսլամական պետությունը», որի դեմ ԱՄՆ-ը պետք է պայքարի ու հաղթանակի: Երկրորդ սպառնալիք նա համարել է Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարիներին: «Մենք պետք է կանխարգելենք դա (ՌԴ քաղաքականությունը), ինչպես մեր ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ տարածաշրջանում մենք կարևոր դաշնակիցներ ու գործընկերներ ունենք ու կարևոր պարտականություններ ունենք ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր