ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Չկա նման բան». Գ.Սողոմոնյանը` դպրոցներին «Հայբիզնեսբանկից» օգտվելու պարտադրանքի մասին
17:06, 28.08.2015 | mamul.am
4049 | 0

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե մայրաքաղաքի հանրակրթական մի շարք դպրոցների տնօրեններ իրենց աշխատակիցներին ստիպում են` բանկային գործարքները կատարել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի միջոցով: Վերջինները չեն ընդվզում, որովհետև վախենում են կորցնել աշխատանքը:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը տեղեկատվությունը փորձել է ճշտել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից և իմանալ` արդյոք կա՞ նման բան:
«Չկա նման բան: Ես կուզենայի օրինակ ասեք: Այդպիսի բան չկա ախր, որ պատճառներ ասեմ: Միայն կարող եմ ասել, որ դպրոցի կոլեկտիվը միշտ առաջնորդվում է սկզբունքով, թե վարկային ինչ առավելություններ ունեն բանկերը, որովհետև տնօրենները, մանկավարժական անձնակազմն ապառիկով իրեր են գնում և նախընտրում են այնպիսի բանկեր, որոնցից օգուտ կունենան: Իրենց պետք է իմանալ` ինչ տոկոսներ են, ինչ խնդիրներ են, ինչ շահ կարող են ունենալ, որն է նպատակահարմար...Երբևէ պարտադրանք չի եղել բանկերց օգտվելու: Երաժշտական դպրոցների մասին չեմ կարող ասել, բայց հանրակրթական բոլոր հիմնական դպրոցների մասին նման հանձնարարական երբևէ չենք ունեցել, նման պարտադրանք երբևէ չի եղել: Նման անհանգստություն չկա դպրոցներում»,- վստահեցրեց Սողոմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր