Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ` Գերագույն ռադայի շենքի մոտ այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես գրում է «ՈՒՆԻԱՆ»-ը, պայթյունը կազմակերպվել է Ռադայի մոտ հավաքված ցուցարարների կողմից, որոնք բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ: Աղբյուրը նշում է, որ Ռադայի ուղղությամբ մարտական նռնակ է նետվել, որի արդյունքում 15 զինծառայող վիրավորվել է: Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանն այսօր` օգոստոսի 31-ին, ձայների 265 կողմ և 87 դեմ հարաբերակցությամբ ընդունել է՝ «Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: |