ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը նշում է ծննդյան տարեդարձը
15:10, 02.09.2015 | mamul.am
5961 | 0

Այսօր` սեպտեմբերի 2-ին, աշխարհահռչակ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննայի օպերային թատրոնի «պրիմադոննա» Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է:

«Ես ուժեղ եմ, բայց ինձ թույլ եմ զգում` տեսնելով մարդկային դժբախտ ճակատագրերը: Ես տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել»,-մի առիթով խոստովանել է երգչուհին: Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում:

Սոպրանոն ելույթներ է ունեցել բազմաթիվ թատրոններում, աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերա և «Կարնեգի Հոլլ», Սան Ֆրանցիսկոյի օպերա, Վաշինգթոնի Ազգային օպերա, Միլանի «Լա Սկալա», Փարիզի «Բաստիլ» օպերա, Բարսելոնի «Լիսեու» մեծ թատրոն, Մադրիդի թագավորական թատրոն, Լոնդոնի «Վիգմոր Հոլլ» և այլն:

2004-ին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանն, իսկ 2005-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Էջմիածնում պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով` որպես «Ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր