ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ամուրյան թանգարանում ուրվականներ են հայտնվել
22:03, 03.09.2015 | mamul.am
11185 | 0

Ամուրի Տեղական պատմության թանգարանում անվտանգության տեսախցիկով սրահի անցուդարձին հետևող հսկիչն օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ի մոտակայքում նկատել է սրահում տեղաշարժվող փոքրիկ, առկայծող գունդ: Անբացատրելի թռչող գունդը ցատկոտել է «Արևելքի երկրների պատմության»՝ առաջին հարկում տեղակայված սրահում: Դրան հաջորդել է ևս մեկ գունդ, բայց՝ չափերով ավելի մեծ:

Այս երևույթն ուսումնասիրող մասնագետները դեռևս ոչ մի բացատրություն չունեն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հատկանշական է, որ միևնույն թանգարանում որոշ ժամանակ առաջ նկատել են կնոջ կերպարանքով կիսաթափանցիկ երևույթ, լսել ծիծաղի ձայներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր