ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Ինձ քարշ տալով մեքենան տանող կարմիրբերետավորները հին, փորձված աշխատողներ էին ու ինձ ճանաչում էին». Արամ Մանուկյան
17:51, 06.10.2015 | mamul.am
5867 | 2
«Երեկ ԱԺ մոտ իրազեկված հավաքի ընթացքում տեղի է ունեցել իրավապահների ոչ իրավաչափ միջամտություն՝ ոտնահարվել է մարդկանց ազատ հավաքների իրավունքը, 21 քաղաքացիներ անհասկանալի մեղադրանքով բերման էին ենթարկվել: Ոստիկանները բռի, ցինիկ պոկում էին այն պաստառները, որտեղ «ոչ» էր գրված: Այդ ընթացքում խախտվել է նաև իմ՝ որպես պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը: Ոստիկանության գնդապետ, թարմ մեդալակիր Վալերի Օսիպյանը հրապարակային սուտ է ասել, թե իբր ոստիկանները չեն ճանաչել ինձ: Ինձ քարշ տալով մեքենան տանող կարմիրբերետավորները հին աշխատողներ էին, փորձված ու ինձ ճանաչում էին: Զգացին՝ հիմարություն են անում ու փոխեցին մարտավարությունը»,- Աժ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հատկացված ժամանակի լրանալու պատճառով նրա ելույթը կիսատ մնաց:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր