ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Toyota-ն ցուցադրել է տարրական մակարդակի սպորտքար
22:08, 08.10.2015 | mamul.am
5490 | 1
Toyota ընկերությունը հրապարակել է նոր կոնցեպտուալ սպորտկուպեի առաջին լուսանկարները: Տարրական մակարդակի մոդելը կրում է S-FR անվանումը և պաշտոնապես ներկայացվելու է Տոկիոյի ավտոսրահում, որը կբացվի հոկտեմբերի վերջին: Նախատիպի երկարությունը կազմում է 3990մմ, իսկ լայնությունը` 1965մմ:
Անվային բազան կազմում է 2480մմ: Սպորտային կուպեն ստացել է հետևի քարշակի համակարգ, շարժիչի առջևի տեղակայում և չորս նստատեղ:
Նորույթի սրահում տեղադրվում է ամբողջովին թվային սարքավորումների պանել, մի քանի կոճակներով քլիմաթ-քոնթրոլ և USB: Լուսանկարներում կարելի է նկատել նաև սելեկտոր վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփով:
Եթե S-FR-ը կստանա սերիական տարբերակ, ապա այն կզբաղեցնի GT86-ից մեկ աստիճան ցածր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր մոդելը կարող է ստանալ 69DZ անվանումը: Տարրական մակարդակի սպորտքարի վաճառքը պետք է սկսվի 2018 թվականին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` նորույթի քաշը կկազմի ընդամենը 980 կգ: Ավտոմեքենայի նորույթը հիշեցնելու է 1965թ 86 Style Cb և Toyota Sports 800 մոդելները: Սպորտքարը կստանա ջերմափոխանակիչի մեծ ցանց, լայն անվակամարներ և կարճ կախոցներ: Ըստ նախնական տվյալների` 69DZ-ն կհագեցնեն չորսմխոցային 1.5-լիտրանոց բենզինային շարժիչով: Շարժիչի հզորությունը կկազմի 130 ձիաուժ: Շարժիչն աշխատելու է վեցաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր