ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Այն, որ Լևոն Զուրաբյանն աղոտ պատկերացումներ ունի կրթական համակարգի մասին, ինձ չի զարմացնում». Արմեն Աշոտյան
14:13, 16.11.2015 | mamul.am
5865 | 0
Աժ այսօրվա նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չարաշահում է պաշտոնական դիրքը: «Խնդիրը ոչ միայն Աշոտյանի հետ է կապված, այլ նրա հրահանգները կատարող ուսուցիչների և տնօրենների, քանի որ նման ճնշումները ծնողների վրա քրեական պատասխանատվություն են ենթադրում՝ ընտրական իրավունքի իրականցմանը խոչընդոտելու համար ու պատժվում են 2-ից 5 տարի ազատազրկմամբ»,- նշել էր պատգամավորը:
Ի պատասխան Լևոն Զուրաբյանի՝ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ես նման բան չեմ տեսել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Այն, որ նա ունի աղոտ պատկերացումներ կրթական համակարգի մասին, ինձ չի զարմացնում: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ ԿԳ նախարարը չունի վարչական լիազորություն՝ հանձնարարություն տալու ՀՀ բոլոր դպրոցներին:
Ինչ վերաբերում է ինձ մեղադրելուն, նա չունի տարրական իմացություն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին: Կա անկեղծության կանխավարկած, հետևաբար պետք է ապացույցներ ներկայացնել իմ մեղավորության վերաբերյալ, որը գոյություն չունի»,- նշեց նախարարը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր