ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Շվեդ գիտնականները «հակաքաղցկեղային» նրբերշիկ են ստեղծել
20:16, 28.11.2015 | mamul.am
6752 | 1
Լունդսկի համալսարանի շվեդ գիտնականներն աշխատում են քաղցկեղի դեմ նրբերշիկ ստեղծելու ուղղությամբ, հայտնում է Korrespondent-ը: Համալսարանի կայքում նշվում է, որ արտադրանքը պետք է «զգուշացնի» աղիքային քաղցկեղի առաջացման մասին: «Հակաօքսիդանտներով նրբերշիկները կարող են իջեցնել քաղցկեղով հիվանդանալու վտանգն այն մարդկանց մոտ, ովքեր սնվում են ոչ կանոնավոր և բուսական սննդից չեն ստանում բավարար հակաօքսիդանտներ»,- ասել է նախաձեռնության հեղինակ Եվա Տորնբերգը:
Գիտնականները ԵՄ-ից արդեն ստացել են դրամաշնորհ և սկսել աշխատանքները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր