ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մթերքներ, որոնք կդանդաղեցնեն օրգանիզմի ծերացումը
21:13, 28.11.2015 | mamul.am
15551 | 0
Չկան այնպիսի սննդատեսակներ, որոնք կարող են կանխել ծերացման գործընթացը, բայց կան մթերքներ, որ դանդաղեցնում են օրգանիզմում անցանկալի գործընթացները:

Ջուր

Հարկավոր է խմել օրական 2-2.5 լիտր ջուր, խոսքը բացառապես ջրի մասին է, ոչ թե տարբեր հեղուկների:

Գազար և բազուկ

Այս սննդատեսակները անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ օգտագործել ինչպես ապուրներ, այնպես էլ աղցաններ պատրաստելիս:

Վարսակաշիլա

Շիլա պատրաստելու փոխարեն, հարկավոր է վարսակի հատիկները լցնել եռացրած ջրի մեջ: Կարելի է ավելացնել նաև գազար կամ խնձոր:

Կանաչ թեյ

Ոչ մի ըմպելիք արդյունավետ չի ազդում դեմքի և մարմնի մաշկի վրա` որքան կանաչ թեյը: Այն կարելի է խմել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:

Խնձոր

Խնձորն օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից` դրականորեն ազդելով մաշկի գույնի վրա: Սակայն հարկ է հաշվի առնել, որ եթե տվյալ օրը հայտարարել եք բեռնաթափման օր կամ միայն խնձոր եք ճաշակել, չի նշանակում, որ հաջորդ օրը չիպս կամ նրբերշիկ պետք է ուտել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր