ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Հայոց ցեղասպանության չընդունման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը ՌԴ Պետդումայում է
21:23, 25.11.2015 | mamul.am
6543 | 0
«Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտնել է, որ 1915-ին Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության չընդունման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը ներկայացվել է Պետդումայի ստորին պալատի քննարկմանը: Սա` Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչի խոցման պատասխանն էր: Սերգեյ Միրոնովը կոչ է արել ավելի կոշտ գործողություններ կիրառել թուրքական կողմի նկատմամբ։

Ավելի վաղ ներկայացրել էինք ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սերգեյ Նավալնիի` իր պաշտոնական կայքում կատարած հրապարակումը, որտեղ նա նշել էր, որ ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման` Ռուսաստանը պետք է պատժի Թուրքիային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելով:
Աղբյուրը` newsru.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր