ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+21 °C
«Տիգրան Խաչատրյանին պաշտոն տալը տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ տեղի է ունենում երկրում». Արամ Հարությունյան
15:33, 26.11.2015 | mamul.am
4473 | 3

Մեր իշխանությունները չեն դադարում հանրությանն ամեն օր զարմացնել իրենց գործողություններով: Այժմ էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին են պաշտոն տվել: Նա նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական:

«Զարմանլու բան չկա: Եթե Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ հանրապետության նախագահ, ապա Ս. Խաչատրյանի որդին էլ, բնական է, կարող է պաշտոններ զբաղեցնել: Դա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ որ այսօր տեղի է ունենում երկրում: Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Սուրիկ Խաչատրյանի որդին այս Սահմանադրության շրջանակներում է նշանակվել այդ պաշտոնին, իսկ Ս. Սարգսյանի մոտ չի ստացվում շարունակել մնալ իր պաշտոնում, կամ, այսպես ասած` իշխանության, դրա համար էլ փոխում է Սահմանադրությունը»,- վերոնշյալ տեղեկությունը, ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում, այսպես մեկնաբանեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե` ըստ այդ լուրերի, Տ. Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելու համաձայնությունը տվել է Հովիկ Աբրահամյանը, Ա. Հարությունյանը նկատեց. «Հայաստանում այսօր ընդամենը մեկ մարդ է հարց լուծում: Մնացածը` հարց լուծող չեն»:

Հիշեցնենք` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որն անցնում էր Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով, վերջերս էր ազատ արձակվել՝ «գործի մեջ նոր հանգամանքներ ի հայտ գալու» արդյունքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր