ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կինը նիհարել է 108 կգ-ով՝ իր գերությամբ ոգեշնչվող զուգընկերոջից բաժանվելուց հետո
01:06, 28.11.2015 | mamul.am
15452 | 1

Եթե սպասում եք, որ այս լուսանկարներում կգտնեք շատ նիհարած նախկին գիրուկի, սխալվում եք, քանի որ Փեթթի սանչեսը, թեև արդեն նիհարել է 108 կիլոգրամով, բայց դեռ չի ձերբազատվել ավելորդ քաշից: ԱՄՆ Նեվադա նահանգում ապրող կինն սկսել է արագորեն գիրանալ 2000 թվականից հետո, երբ հանդիպել է իր ապա զուգընկերոջը: Կինը պատմել է, որ վերջինն սկզբում չէր սիրում իր թմբլիկությունը սակայն հետո փոխել է իր հայացքներն ու բազմիցս խոստովանել, որ պաշտում է նրա ճարպաշերտերը, դրանք իր համար ֆետիշի աղբյուր են, և որ այդպես նրա հետ սեռական հարաբերություններն ավելի հետաքրքիր են: Փեթթին էլ, զուգընկերոջն ավելի գոհացնելու համար սկսել է ուտել օրական ավելի քան 13 հազար կկալ սնունդ և զարմանալի չէ, ոչ շուտով հասել է 327 կիլոգրամի:

Սակայն զուգընկերոջ հեռանալուց հետո նա վերանայել է իր կյանքն ու հասկացել, որ այս սննդակարգով նա իրեն դանդաղ մահվան է դատապարտում և անգամ բնական կարիքները հոգալը մեծ դժվարություն է դառնում:

Նա սկսել է խիստ դիետա պահպանել՝ հանուն իր առողջության, որդիների և թոռների:
Նա արդեն 219 կգ է, սակայն մտադիր չէ կանգ առնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր