ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Ինքը կռված, պատերազմ անցած տղա է, ո՞նց կարող էր հայրենիքի հանդեպ որևէ վատ բան անել». Ռազմիկ Պետրոսյանը` Խաչիկ Ավետիսյանի ձերբակալման մասին
17:45, 27.11.2015 | mamul.am
5665 | 4
Զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Վերջինը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Ավետիսյանը «կասկածյալ» է համարվում զինված «հանցախումբ» հայտնաբերելու գործով, իսկ ըստ մեղադրանքի, ԱԱԾ-ում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 223 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցի հետ զրույցում «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ երեկ է վերադարձել Քարվաճառից և տեղեկություններ չունի: Հարցին` Ավետիսյանին ճանաչելով ի՞նչ է կարծում, կարո՞ղ էր կապ ունենալ այդ խմբավորման հետ, պատասխանեց. «Չեմ կարծում: Նախ չգիտեմ՝ դրանք ինչ են ցանկացել անել, դրա համար էլ չգիտեմ՝ ինքը կարող էր լինել, թե՞ չէ: Ամեն դեպքում ինքը կռված, պատերազմ անցած տղա է, ո՞նց կարար հայրենիքի հանդեպ որևէ վատ բան անել: Ինքը որևէ ցնցման կողմնակից չէր կարող լինել, կարող է քաղաքական հայացքներով ընդդիմություն է, բայց երկրում որևէ վատ բան անելու միտում, վստահ եմ, երբեք չէր անի, ես իրան ճանաչելով գիտեմ: Ընդհանրապես բոլոր ազատամարտիկների համար կարամ նույնն ասեմ, որովհետև ազատամարտիկն ինքը երկիրը ցնցումներից հետ պահելուն միտված արժեք է: Ազատամարտիկի համար հայրենիքը սիրելն ուրիշ բան է, իսկ այսօր որևէ ցնցում մեր երկրում ոչ մի դրական բանի չի բերի: Կարող է չիմանալով ինչ-որ բանով հարաբերված լինեն, բայց որ գիտակցեն, իմանան, ես վտսահ եմ՝ ինքը չէր անի: Ես տենց եմ իրան ճանաչում և իրա պես բոլոր ազատամարտիկներին»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր