ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը. «Հայկական ժամանակ»
11:35, 28.11.2015 | mamul.am
6898 | 0


«Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից և արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել Է 1980 թվականին։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել Է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբաքի միջոցով արձագանքել Է միայն. «Դա ինչ ինֆորմացիա Է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել Է, թե ինչի համար Է հարցնում, Մանուկյանն այլևս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել է 15 հազար եվրո»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր