ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Մարզակոշիկներ, որոնց արտաքին տեսքը հնարավոր է կարգավորել սմարթֆոնի միջոցով
21:06, 30.11.2015 | mamul.am
12540 | 0

ShiftWear-ը հիանալի կոնցեպտ է, որն այսուհետ հնարավորություն կտա մարզակոշիկների սիրահարներին՝ ամեն անգամ նոր ու տպավորիչ տեսք ունենալ: Այս մարզակոշիկներն ունեն ճկուն էկրան՝ ստեղծված էլեկտրոնային թանաքի հիմքի վրա (e-ink): Սմարթֆոնի հատուկ հավելվածի շնորհիվ այդ էկրանը պատկերում է օգտագործողի նախընտրած պատկերը կամ անիմացիան մարզակոշիկի վրա: Ընդ որում, էլեկտրական թղթի տեխնոլոգիայով ստեղծված գունավոր էկրանը տալիս է գունային անսահմանափակ հնարավորություններ: Նման էկրանները ծախսում են շատ քիչ էներգիա, մարզակոշիկները մեկ անգամ լիցքավորելը կբավականացնի 30 օր: Բացի այդ, մարտկոցը կլիցքավորվի քայլելու ընթացքում:

Սակայն այսքանով արտադրողները չեն բավարարվում՝ խոստանալով մարզակոշիկները դարձնել ջրադիմացկուն, որպեսզի դրանք հնարավոր լինի լվանալ լվացքի մեքենայում:

Առայժմ առաջարկվում է մարզակոշիկների 3 չափ, որոնք տարբերվում են միայն բարձրությամբ, արժեքը կտատանվի 150-350 դոլարի սահմաններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր