ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սա աբստրակցիա չէ, այլ աղի ստացման վայր
23:06, 30.11.2015 | mamul.am
11300 | 0

Այս լուսանկարը աբստրակտ ոճում ստեղծված կտավ չէ, այլ Սան-Ֆրանցիսկոյի նեղուցի իրական պատկերը: Այս գունավոր հատվածները ջրամբարներ են, որտեղ աղ են ստանում:

Ծովի ջուրը ջրարգելակների միջոցով բաց են թողնում ջրամբարներ, որտեղ այն մնում է այնքան ժամանակ, մինչև որ դրա զգալի մասն արևից և չոր քամիներից գոլորշիանում է: Այդ ընթացքում ջրամբարների հատակին նստում է բյուրեղացած աղի հանքանյութը: Այն հավաքում են, մաքրում խառնուրդներից և ստանում սննդի մեջ այնքան անհրաժեշտ աղը:

Այս գործընթացը տևում է 5 տարի, իսկ այդ ընթացքում ջրամբարներում առաջանում են բազմաթիվ միկրոօրգանիզմներ, որոնք էլ պայմանավորում են դրանց գույնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր