ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ծաղկեփունջը ՀՀԿ-ին փոխանցեք մեկ այլ օր, իսկ հիմա զերծ մնացեք սադրանքներից». Վալերի Օսիպյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին
21:33, 01.12.2015 | mamul.am
4384 | 0

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր ճեղքել ոստիկանական պատն ու ծաղկեփունջ դնել ՀՀԿ շենքի մոտ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ժիրայր Սեֆիլյանին ասաց, որ նրանք շեղվել են երթուղուց ու չեն կարող Մելիք-Ադամյան փողոցում գործողություններ կատարել:
Օսիպյանի հետ զրույցից հետո, դիմելով հավաքվածներին, Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Պարոն Հովհաննիսյանը պատրաստվում էր ծաղիկ դնել քոսոտ շենքի առաջ: Ոստիկանների հետ լարումը թուլացնելու նպատակով հետ կանգնեցինք, քանզի խնդիր չունենք իրար քաշքշելու. մեր երեխեքն են: Մեր ճնշումը խաղաղ բնույթի է լինելու: Կսպասենք 8 րոպե, որ ոստիկանությունն ասի` ծաղկեփունջն ինչպես ենք տեղ հասցնելու»,- ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամը:
«Կխնդրեմ` զերծ մնալ նման քայլից ու շարունակել երթը: Եթե ուզում եք ծաղիկ փոխանցել, ընտրեք այլ օր, իսկ հիմա զերծ մնացեք սադրանքներից»,- քիչ առաջ արձագանքեց Վալերի Օսիպյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր