ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
16:30, 08.05.2024 | mamul.am
1836 | 0

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից:
Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ։
Այն հատվածում, որտեղ դրել են սյուները, ինձ առանձնապես չի հուզում, մնացել է գյուղի ամենամոտ հատվածը՝ դպրոցից 100 մ հեռավորության վրա:
Ըստ իրենց՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները ԱՌԱՅԺՄ դադարել են: Սակայն դեռևս մնացել է դնելու 3 սյուն, որոնց տեղն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության:
Եթե չդրվեն այդ երեք սյուները, ես նույնպես լավից վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ՝ պարզապես վատ:
Այսքան բան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր