ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Իտալիայի ափերի մոտ հայտնաբերվել է մոտ 2000 տարի առաջ ձկան սոուս տեղափոխող խորտակված նավ
20:10, 17.12.2015 | mamul.am
27970 | 0

Իտալացի ստորջրյա հնագետները Իտալիայի ափերից քիչ հեռու հայտնաբերել են նավի մնացորդներ, որը տեղափոխելիս է եղել շուրջ 3 հազար անոթ՝ հին հունական ձկան սոուսով՝ գարումով: 25 մետրանոց նավը խորտակվել է Ալասիո քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Լիգուրյան ծովում 1-2-րդ դարերում:

Նավի մնացորդները թաքնված են եղել ջրի 200 մետրանոց շերտի տակ: «Դը լոքալ»-ը հայտնում է, որ սա նման խորության վրա հայտնաբերված 5 նավերից մեկն է:

Այն մասին, որ այդ տարածքում, հնարավոր է, հնում խորտակված նավի մնացորդներ կան, դեռ 2012-ին հայտնել է տեղացի ձկնորսներից մեկն, ով ջրի խորքից հանել է մի քանի կավե խեցիներ: Նավի ստույգ վայրը գտնելու համար անհրաժեշտ է եղել 2 տարի: Հետազոտողների կարծիքով՝ նավը նավարկելիս է եղել Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի միջև՝ տեղափոխելով իր թանկարժեք բեռը՝ գարումը: Ու թեև անոթների պարունակույթունը չի պահպանվել, դրանց ձևը վկայում է այն մասին, որ պարունակությունը հենց ձկան սոուս է եղել: Հայտնաբերվել են նաև 2 այլ տեսակների անոթներ, որոնց մեջ, հնարավոր է, տեղափոխվել է գինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր