ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
Տաքսի ծառայությունն արվեստի գործերի է վերածել իր ավտոմեքենաները
21:05, 07.02.2016 | mamul.am
10826 | 0

Հնդկաստանի Մումբայ քաղաքում գործող տաքսի ծառայություններից մեկը` Taxi Fabric-ը, խիստ ստեղծագործաբար է մոտեցել իր աշխատանքին: Տաքսի ծառայությանը պատկանող բոլոր մեքենաներն արվեստի գործերի են վերափոխվել: Taxi Fabric-ի ավտոմեքենաները նստելով` ուղևորը հայտնվում է բոլորովին այլ աշխարհում: Նկարիչներն ու դիզայներները մեքենաների սրահները պատել են իրար չկրկնող նկարազարդումներով: Նկարազարդված են ոչ միայն նստատեղերը, այլ նաև տանիքը, դռները, անկյուններն ու մյուս դետլաները:

Այսպիսով տաքսի ծառայությունը ոչ միայն ավելացրել է իր հաճախորդների թիվն ու եկամուտներն, այլև հայտնիություն է ապահովել քաղաքում բնակվող նկարիչներին ու դիզայներներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր