ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Թայվանում ավերիչ երկրաշարժի հետևանքով 17 հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ
10:36, 06.02.2016 | mamul.am
13619 | 1

Այսօր` փետրվարի 6-ի վաղ առվոտյան, Թայվանի հարավային հատվածում 6,4 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է հատկապես Թայվանի խոշոր քաղաքներից Թայնանը: Ուժգին երկրաշարժը դարձել է այդ քաղաքաում մի շարք շինությունների փլուզման պատճառ, որոնց թվում նաև` 17 հարկանի բնակելի շինություն:

Նշվում է նաև, որ ցնցումների պատճառով 5 մարդ մահացել է. Նրանց թվում է եղել նաև 10-ամյա մի տղա և 10 օրական մի աղջիկ: Փրկարարներին հաջողվել է 17 հարկանի շինության փլատակների տակից փրկել 123 մարդու, սակայն ընդհանուր առմամբ շենքում բնակվում էր 240 մարդ: Եվս 30 մարդու հնարավոր է եղել փրկել մեկ այլ քանդված շինությունից:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թայվանից 43 կմ հարավ-արեւելք, օջախը՝ 23 կմ խորության տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր