ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ը 470 միլիոն դոլարով տուգանել է HSBC-ին
12:33, 06.02.2016 | mamul.am
12644 | 0

Հիփոթեքային վարկավորման խախտումների համար Միացյալ Նահանգները 470 միլիոն դոլարով տուգանել է HSBC-ի բանկի բրիտանական մասնաճյուղը: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ բրիտանական բանկը տուգանվել է 2008թ. ֆինանսական ճգնաժամից առաջ հիփոթեքային վարկավորման ծրագրերով թույլ տված խախտումների համար։ HSBC-ի հանդեպ հետաքննությունը վարում էր ԱՄՆ արդարադատության նախարարությունը` 49 նահանգների դատախազությունների օգնությամբ: ԱՄՆ-ի իշխանությունները կասկածել են HSBC-ին 2008թ. սկսված ճգնաժամի տարիներին հիփոթեքով ձեռք բերված տներից պարտապանների վտարման վերաբերյալ գործերի համար, որից ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ են տուժել:

Նշվում է նաև, որ տուգանքից 370 միլիոն դոլարն ուղղվելու է 2008-2012թթ. բանկի գործունեության հետևանքով իրենց բնակարաններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելուն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր