ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
McLaren-ը նորացրել է 650S GT3 սուպերքարը
20:01, 14.02.2016 | mamul.am
5399 | 0

McLaren ընկերությունը գաղտնազերծել է 650S GT3 մրցարշավային ավտոմեքենայի նորացված տարբերակը: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա Ժնևի ավտոսրահում. 2016թ. մարտին:
Մեքենայի թափքի դիզայնը ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Նորույթը հագեցվում է 3,8-լիտրանոց V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է մոտ 500 ձիաուժ: Ագրեգատն աշխատում է վեցաստիճան սեկվենտալ փոխանցատուփի հետ համատեղ: Սպորտքարի քաշը չի գերազանցում 1240կգ:
Հիշեցնենք, McLaren 650S սպորտքարն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարի Ժնևի ավտոսրահում: Ավտոմեքենան հագեցվում է 3,8-լիտրանոց 650 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
Մինչև 100կմ/ժ մեքենան զարգացնում է երեք վայրկյանում, իսկ 200կմ/ժ` 8,4 վարյրկյանում: Նոր McLaren-ի առավելագույն արագությունը 333կմ/ժ է: Սուպերքարի զանգվածը 1,3 տոննա է, դա այդ դասի լավագույն ցուցանիշներից մեկն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր