ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Ուկրաինան նոր վարչապետ ունի
15:43, 14.04.2016 | mamul.am
26737 | 1

Այսօր՝ ապրիլի 14-ին, Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Միաժամանակ հաստատվել է նախկին վարչապետ Յացենյուկի հրաժարականի դիմումը: Գրոյսմանի թեկնածության օգտին են քվեարկել 257 պատգամավորներ, դեմ են եղել 50-ը:

Այսպիսով, Ուկրաինայի նոր կառավարությունը գրեթե ամբողջությամբ կազմված է, առայժմ թափուր է միայն առողջապահության նախարարի պաշտոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր