ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը մենահամերգով հանդես կգա մայրաքաղաքում
20:05, 28.04.2016 | mamul.am
3006 | 0

Շուրջ 50 տարվա պատմություն ունեցող Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը `Վանաձորում, Արցախում և Գյումրիում ունեցած համերգ-ներկայացումներից հետո, մենահամերգով կներկայանա մայրաքաղաքի հանդիսատեսին:
Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է: Այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը, որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ: Համույթի գեղարվեստական ղեկավարը Արմեն Ներսիսյանն է, երաժշտական մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը Արայիկ Գևորգյանն է:
Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին կներկայանան յուրատեսակ համերգային ծրագրով, որն իր մեջ ներառում է ժողովրդական երգն ու պարը, ազգային ոգին ու ավանդույթները:
Համերգը տեղի կունենա մայիսի 10-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր