ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Վալբուենան, լսելով Բենզեմայի անունը, հարձակվել է հաշմանդամ երկրպագուի վրա
17:50, 28.04.2016 | mamul.am
5235 | 0
Ֆրանսիական «Լիոն»-ի կիսապաշտպան Մաթյո Վալբուենան հարձակվել է հաշմանդամի վրա՝ ջարդելով նրա բջջային հեռախոսը։ Միջադեպը տեղի է ունեցել Թուլուզի օդանավակայանում։ Ֆուտբոլիստի զայրույթի պատճառը 38-ամյա տղամարդու՝ Յուսեֆի խոսքերն էին՝ ուղղված իր որդուն։ Հաշմանդամ-մարզասերը, ցույց տալով Վալբուենայի վրա, ասել է որդուն․ «Նրա պատճառով Քարիմ Բենզեման չի խաղա Եվրոպայի առաջնությանը»։ Ավելի ուշ Յուսեֆի նշել է. «Անկասկած, իմ ասածը տեղին չէր, բայց Վալբուենան կորցրեց ինքնատիրապետումը։ Նա հանրային մարդ է և չպետք է իրեն այդպես պահի։ Նա դարձել էր պիտբուլ և ցանկանում էր հարվածել ինձ։ Ես ավելի թույլ և փոքր եմ, չասելով, որ հաշմանդամ եմ։ Ցնցված եմ։ Մինչև հիմա չեմ կարողանում քնել։ Բժիշկս ավելացրել է դեղերիս չափաբաժինը»,- նշել է տուժածը։
Հիշեցնենք, որ Վալբուենայի շուրջ ծագած սկանդալի պատճառով՝ Բենզեման բաց կթողնի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր