ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գողացել են Համազգային թատրոնի շենքի կառուցման համար հանգանակած գումարը
13:45, 29.04.2016 | mamul.am
4048 | 0
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը թատրոնի շենքից գողություն է կատրվել: «Թատրոնի շենքը կառուցելու համար հանգանակություն արված գումարն են գողացել, մոտ` 3 միլիոն դրամ: Բացի այդ գումարից, ավազակները համակարգիչներ և մի շարք այլ սարքավորումներ են տարել»,-ասաց Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ այդ գումարը հավաքվել էր երկու տարվա ընթացքում: «Ղարաբաղի համար նախատեսված հանգանակության արկղը հանցագործների աչքի առաջ է եղել, բայց փառք Աստծո, չեն նկատել, հավանաբար մեծ արկղը, որ տեսել են գումարով լի, կուրացել են»,-ասաց մեր զրուցակիցը: Մկրտչյանի խոսքով, գողության մեջ թատրոնի աշխատակիցներից որևիցե մեկին չի կասկածում. «Իմ աշխատակիցներին վստահում եմ, բոլորն էլ նվիրված են թատրոնին: Բայց մի բան պարզ է, որ տեղյակ մարդ է եղել, ծանոթ է եղել թատրոնի սենյակներին, իմացել է, որ սենյակում ինչ է պահվում: Այսինքն` տվյալ հանցագործը, կամ հանցագործները հստակ իմացել են` ուր են գնում և ինչ են անում»: Մկրտչյանը համոզված է, որ հանցագործը կբացահայտվի:

Հավելենք` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Ոստիկանության լրատվական բաժնից էլ տեղեկացրեցին, որ այս պահին ձեռնարկում են անրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր