ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Մարգո Մուրադյանը
13:25, 29.04.2016 | mamul.am
4169 | 0
89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերաանուհիի Մարգո Մուրադյանը:
Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: Նա եղել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինը: 1949-ից, Արմեն Գուլակյանի հրավերով, աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, կեցաղային դերերով:
Խաղացած ներկայացումներից են Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), «Նամուս» (Սուսան), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ագլայա), Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Անահիտ) և այլն:
Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի: Մահացել է Երևանում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր