ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները սրվում են. դաշինքը զորք կկուտակի Ռուսասատանի սահմանին
15:25, 30.04.2016 | mamul.am
7760 | 0
Առաջիկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են շուրջ 4 հազար զինվորական տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ ամրապնդելու համար Դաշինքի արևելյան սահմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին: Ակնկալվում է, որ զորքի մի մասը կտրամադրի ԱՄՆ-ն, մյուսը` Մեծ Բրիտանիան և Գերմանիան: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կապված է տվյալ տարածքում «Ռուսաստանի Դաշնության ակտիվության աճի» հետ:

«Ռուսներն անց են կացրել մի քանի անսպասելի զորվարժություններ, որոնցում մասնակցել է մեծ թվով զորք՝ հենց սահմանին: Մեր տեսանկյունից՝ դա ծայրաստիճան պրովոկացիոն քայլ է»,- ասել է նա:

Իրենց հերթին ռուսական պաշտոնյաները, Wall Street Journal-ի հաղորդմամբ, հայտարարել են, որ զորավարժությունները ՆԱՏՕ-ի զորքերի աճի և Մոսկվայի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի արդյունք են եղել:

«Մենք պասիվ դիտորդներ չենք և մենք կկիրառենք ռազմական բոլոր հնարավոր միջոցներն այս ուժեղացված և բացարձակապես չարդարացված ռազմական ներկայության վերաբերյալ»,- ՆԱՏՕ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքերն է մեջբերել Russia Today-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր