ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Մոուրինյոն պայմանագիր չի կնքել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ․ ԶԼՄ-ներ
14:35, 30.04.2016 | mamul.am
10310 | 0

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ համաձայնության չի եկել անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ։ Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյոն հետաքրքրված է անգլիական ակումբում աշխատանքով, սակայն համաձայնություն դեռևս չկա։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն դեկտեմբերին պաշտոնանկ է արվել Լոնդոնի «Չելսի»-ից։ Իսկ ապրիլի 17-ին գերմանական «Bild»-ը տեղեկություններ է տարածել, որ 53-ամյա պորտուգալացին պայմանագիր է կնքել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր