ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը, վստահ եմ, որոշ ժամանակ հետո հայտնվելու է բանտում». Էդիկ Բաղդասարյան
21:55, 02.05.2016 | mamul.am
7447 | 0
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը գրել է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, վստահ եմ, որոշ ժամանակ հետո հայտնվելու է բանտում։ Նա դարձել է Ալիևի իշխանության թիվ մեկ սպառնալիքը։ Ինչպես հայտնի է, Հասնովն անհավասարակշիռ է, առանց երկար մտածելու հրամաններ է տալիս։ Հարյուրավոր հատուկջոկատայինների մահվան համար ադրբեջանական բանակի սպաները նրան են մեղադրում։ Եվրոպայում ապաստան խնդրած լրագրողներն այժմ ունեն բազմաթիվ վկայություններ պատերազմի օրերի զոհերի մասին։ Եւ այդ վկայություններում որպես մեղավոր շոշափվում է պաշտպանության նախարարի անունը։ Այդ գործողություններից հետո հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրեն տներից։ Ու Ալիևի սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ նրան դիմավորելու համար չեն կարողացել մարդկանց հավաքել»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր