«ՉԻ»-ն գրում է. «Պաշտոնանկ է արվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Ռ.Ստեփանյանի լիազորությոընները ժամանակավորապես դադարեցվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման համար հարուցված քրեական գործի պատճառով։ Ստեփանյանի փոխարեն «Նուբարաշեն» -ՔԿՀ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վարուժան Եղիազարյանը՝ ԱՆ ՔԿՀ անվտանզաթյան ապահովման բաժնի պետը։ Սակայն ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ռուբիկ Ստեփանյանն այլևս չի վերադառնա ՔԿՀ պետի պաշտոնին: |