ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Գերմանացի բժիշկները ծանոթացել են Արցախում վիրավորվածների առողջական վիճակին
20:40, 05.05.2016 | mamul.am
4375 | 0
Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Տեղի մասնագետների ուղեկցությամբ բժիշկներն այսօր այցելել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավորների առողջական վիճակը տեղում գնահատելու համար: Նրանք մեկառմեկ ծանոթացել են վնասվածքաբանության և վերակենդանացման բաժանմունքում բուժվող բոլոր վիրավորների առողջական վիճակին, զննեցին բժշկական փաստաթղթերը, ռենտգեն-հետազոտության արդյունքները:
Պրոֆեսորները նշել են, որ այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ դեռևս տեղում շարունակվեն վերականգնողական աշխատանքները: Գերմանացի մասնագետերին նաև հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը:
«Ներկա պահին առավել արդյունավետ է տարբեր երկրների մասնագետների այցերի ապահովումը, քանի որ դեռևս վիրավորներին տեղափոխելու կարիք չկա: Մենք անելու ենք առավելագույնը, և արդյունավետությունը պետք է լինի հիմնաքարը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ այս պահին շարունակվում են բուժական-վերականգնողական աշխատանքները, անգամ դեպքեր կան, երբ դեռ պայքար է տարվում կյանքի համար: Նախարարը հայտնել է նաև, որ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները ևս պատրաստակամություն են հայտնել իրականացնելու ստորին վերջույթի վերականգնման և պրոթեզավորման կարիք ունեցող երկու վիրավորի բուժօգնությունը: Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ առաջիկայում նորից կժամանեն մասնագիտական այլ խմբեր, որոնք կքննարկեն տուժածների վիրավորվածության աստիճանը, նրանց բուժման եղանակները, ժամանակակից ախտորոշման ճշգրտությունը, վերականգնողական բուժման ամբողջ ընթացքը, ժամկետներն ու արդյունավետությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր