ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և ծեծկռտուքի հետ առնչություն չունի. ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն
21:45, 24.05.2016 | mamul.am
6294 | 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե իր թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապ չունի, ավելին` թիկնապահներ ևս չունի:

«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ծեծկռտուքի դեպքով կալանավորված է 4 անձ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր