ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Շարապովան հանդիպում է Քայլի Մինոուգի նախկին սիրեցյալի հետ
22:45, 24.05.2016 | mamul.am
3144 | 0
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հանդիպում է իսպանացի մոդել Անդրես Վելենկոսոյի հետ։ Մարզուհուն մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ անցած շաբաթ Մարիան, ԱՄՆ-ից Լոնդոն մեկնելու ճանապարհին, եղել է նաև Փարիզում, քանի որ Անդրեսն այդտեղ նկարահանումների էր։ Լոնդոնում իր՝ դոպինգ-սկանդալի շուրջ գործի լսումներից հետո Մարիան մեկնել է Իսպանիա, որտեղ Վելենկոսոն տուն ունի։ Հայտնի չէ, թե երբ է զույգը սկսել հանդիպել։ Նշենք, որ Անդրես Վելենկոսոն մոդել է։ Նա նկարահանվել է «Louis Vuitton», «Trussardi», «Chanel», «Ermenegildo Zegna», «Loewe», «Jean Paul Gaultier», «Etro», H&M ապրանքանիշների համար։ Բացի այդ, նա 5 տարի սիրային կապի մեջ է եղել Քայլի Մինոուգի հետ։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր