ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Դիսնեյյան հրաշալի մուլտֆիլմեր, որոնք անարդարացիորեն անտեսվել են
20:10, 25.05.2016 | mamul.am
27809 | 0

Դիսնեյյան հայտնի մուլտֆիլմերով արդեն մի քանի սերունդ է մեծացել: Սակայն պարահանդեսային շքեղ զգեստներով արքայադուստրերին և ուժեղ ու ամենակարող արքայազներին պատկերող մուլտֆիլմերից բացի Disney-ն ունի նաև այլ հրաշալի մուլտֆիլմեր, որոնք արժանի են ոչ պակաս ուշադրության:

«Օլիվերն ու ընկերները» («Оливер и компания», «Oliver and Company»)

Փիսիկներին բաժանելու ժամանակ փոքրիկ Օլիվերը ոչ ոքի պետք չի գալիս և մնում է փողոցում: Սննդի որոնումների ժամանակ նա պատահաբար հանդիպում է հոթ-դոգներ վաճառողին և փորձում մի քանի կտոր գողանալ: Բայց փոքրիկ կատվի համար դա ծանր առաջադրանք է, և նրան օգնության է հասնում բարեսիրտ շուն Դոջերը

«Մկների մեծ խուզարկուն» («Великий мышиный сыщик», «The Great Mouse Detective»)

Գլխավոր հերոս խուզարկու Բեզիլն ապրում է Բայքեր-սթրիթում՝ հատնի խուզարկուի տանը: Եվ ինչպես հայտնի խուզարկուն, ինքն էլ հետաքննում է հանցագործությունները, միայն՝ մկնային աշխարհում: Մի անգամ նրան է դիմում Օլիվիան, ում հորը հափշտակել են: Պարզվում է, որ չարագործն առնետ Ռեթիգանն է՝ Բեզիլի ոխերիմ թշնամին:

«Փրկարարները» («Спасатели», «The Rescuers»)

Մեդուզա անունով անկուշտ կինը երազում է ստանալ «Հրեշի աչք» ալմաստը, սակայն դրա թաքստոցը շատ նեղ է չափահաս մարդու համար: Այդ ժամանակ նա հափշտակում է Փենի անունով փոքրիկ որբուկին, ում ոչ ոք չի էլ որոնի: Վերջին պահին աղջիկը կարողանում է շիշ նետել ծովը, ներսում՝ օգնության խնդրանք: Շիշն ընկնում է Օգնության և փրկության կազմակերպություն, որի բոլոր անդամները տարբեր վայրերում ապրող մկներ են:

«Հյուր Ռոբինսոններին» («В гости к Робинсонам», «Meet the Robinsons»)

Երիտասարդ հանճար Լյուիսը մի նվիրական երազանք ունի՝ տեսնել մորն ու խնդրել հետ վերցնել իրեն մանկատնից: Նա ստեղծում է մեքենա՝ հիշողության սկանավորման համար, որպեսզի հետ տա իր հիշողություններն ու դրանցով գտնի մորը: Լյուիսը որոշում է իր մեքենան ցույց տալ հայտնագործությունների դպրոցական ցուցադրությունում, սակայն ինչ-որ բան իր հունով չի գնում և մեքենան պայթում է:

«Սուրը քարի մեջ» («Меч в камне», «The Sword in the Stone»)

Մի անգամ Լոնդոնում, չգիտես որտեղից, հայտնվում է քար՝ մեջն անշարժ խրված սրով: Սրի վրա ոսկե գրություն է լինում՝ այն հանողը կդառնա Անգլիայի լիիրավ տիրակալը: Շատերն են փորձում հանել սուրը, բայց ապարդյուն: Եվ ոչ ոք, բացի Մերլին անունով հրաշագործից, չի կռահում, որ դա կարող է անել ամրոցի 11—ամյա ծառան:
Շարունակելի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր