Մեկնարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկումը: Նախագծի հիմնական զեկուցողն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինին հարցեր հղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, այլ ոչ թե իր տան դիվանին նստած է կամ իր գործերով մեկնել է արտերկիր, սակայն հայտարարում է, թե գտնվում է առաջնագծում և պաշտպանում է մեր դիրքերը: Զինկոմիսարիատից թուղթ կամ Արցախից որևէ տեղեկանք չի՞ լինելու»,- հետաքրքրվեց պատգամավորը: |