ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+20 °C
«Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, այլ ոչ թե իր տան դիվանին նստած է». Նաիրա Զոհրաբյան
13:25, 25.05.2016 | mamul.am
3194 | 2

Մեկնարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկումը: Նախագծի հիմնական զեկուցողն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինին հարցեր հղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, այլ ոչ թե իր տան դիվանին նստած է կամ իր գործերով մեկնել է արտերկիր, սակայն հայտարարում է, թե գտնվում է առաջնագծում և պաշտպանում է մեր դիրքերը: Զինկոմիսարիատից թուղթ կամ Արցախից որևէ տեղեկանք չի՞ լինելու»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Նախարարը, պատասխանելով Զոհրաբյանի հարցին, շեշտեց, թե այդ խնդիրը քննարկվել է, որպեսզի այս կարգավորումն իր հետ նոր խնդիրներ չբերի: «Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում հստակ սահմանում է՝ այս դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ Պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված կամավորական համարվելու մասին տեղեկագրով: Իսկ աշխատանքային պարտականություններից ազատվելու դեպքում աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ»,- պատասխանեց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր