ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Ալվեսը շատ մոտ է «Յուվեթուս» տեղափոխվելուն
16:50, 26.05.2016 | mamul.am
2226 | 0

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը համաձայնության է եկել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ։ Բրազիլացի ֆուտբոլիստը մտադիր է օգտագործել իր պայմանագրի կետը, որի համաձայն մինչև 2016-ի հունիսի 5-ը նա իրավունք ունի խզել «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2017-ի հունիսի 30-ը։ «Յուվենթուս»-ի հետ բանակցություններն Ալվեսն սկսել է ապրիլի վերջին, իսկ վերջնական պայմանավորվածության հասել են Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ։ Ալվեսը «Յուվենթուս» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով և թիմի հետ երեք տարվա պայմանագիր կկնքի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր