ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել մարդիկ, որ սարսափելու տեղ ունեն ոստիկանությունից». Վլադիմիր Գասպարյան
11:30, 28.05.2016 | mamul.am
2930 | 2
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Սարդարապատում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա տեղեկացրել է, որ ոստիկանական համակարգում հնարավոր է կրճատումներ լինեն: «Կրճատումներ իհարկե հնարավոր է լինեն, բայց կառավարությունը կապ չունի այդ առումով, քանի որ մենք բարեփոխումների ծրագիրը իրականացնում ենք էտապներով, ամեն տարի մենք ունենում ենք կրճատումներ»:Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ոստիկանների թիվը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Դա ոստիկանապետից չի կախված, այլ օրենքից: Այդ օրենքն էլ ընդունել են ժամանակին պատգամավորները, որ էդ հարցը բարձրացնում են»: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե ոստիկանների թիվն այնքան է մեծացել, որ կարելի է խոսել ոստիկանական պետության մասին, Գասպարյանն ասել է. «Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել մարդիկ, որ սարսափելու տեղ ունեն ոստիկանությունից: Իսկ դուք չեք համարո՞ւմ, որ ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է, օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին: Եթե դա ոստիկանական պետություն է, ես այդ ոստիկանական պետության կողմնակիցն եմ»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր