ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Մխիթարյանը, հնարավոր է, բաց թողնի առաջիկա հանդիպումները՝ վնասվածքի պատճառով
13:35, 28.05.2016 | mamul.am
3046 | 1
Այս օրերին մեր հավաքականն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նախապատրաստվում է Գվատեմալայի և Էլ Սալվադորի հետ ընկերական հանդիպումներին։ Երեկ կայացած մարզումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Բրազիլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Վիլյանին, ում թիմը՝ Բրազիլիայի ընտրանին նույնպես ուսումնամարզական հավաք է անցկացնում Լոս Անջելեսում։ «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտի ենթատրիբունային տարածքում Մխիթարյանը հանդիպել է Դոնեցկի «Շախտյոր»-ի իր թիմակցին։ Ավելի ուշ նրանց հանդիպման լուսանկարն է հրապարակվել, որի վրա երևում է, որ Մխիթարյանի ոտնաթաթը փաթաթված է սառույցով։ Լոս Անջելեսում իր նախկին թիմակիցներին է հանդիպել նաև «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստ Արթուր Աղասյանը։ Նա լուսանկար է հրապարակել Դավիթ Մանոյանի, Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդ լուսանկարում նույնպես երևում է, որ Հենրիխի ոտքը վնասված է։ Մխիթարյանի վնասվածքի և առաջիկա հանդիպումներին մասնակցելու շուրջ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր