ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Ռուս քաղծառայողները և զինվորականները կարող են զրկվել WhatsApp-ից, Viber-ից և Telegram-ից օգտվելու հնարավորությունից
10:15, 30.05.2016 | mamul.am
4748 | 0

Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկում է ծառայողական շահերից ելնելով զինվորականներին և քաղծառայողներին զրկել WhatsApp, Viber և Telegram բջջային հավելվածներից օգտվելու հնարավորությունից: Այս մասին հաղորդում է Коммерсантъ-ը: Նշվում է, որ նախարարությունը առաջարկութնունների փաթեթ է ներկայացրել Ռուսաստանում ծրագարային ապահովման ոլորտում պետական գնումների առաջնահերթությունների մասին: Նախարարությունն առաջարկում է օրենսդրությամբ արգելել արտասահմանյան ծրագրերց, այդ թվում նաև WhatsApp-ից, Viber-ից և Telegram-ից օգտվելը: Առաջարկվում է նաև արգելել աշխատանքային բնույթի հաղորդակցությունը Gmail հարթակում: Ծառայողական նպատակներով պետք է կիրառվեն միայն ռուսական էլեկտրոնային փոստային ծառայությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր