ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Լուսանկարչական ցուցահանդես` «Արարատը հայի աչքերով»
13:35, 31.05.2016 | mamul.am
3264 | 0
Մայիսի 31-ին` ժամը 14.00-ին ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների և «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում կբացվի ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը: Ձեռնարկի նպատակն է համախմբել հայ արվեստագետներին Երևանում, ճանաչելի դարձնել ժամանակակից լուսանկարչությունն ու հեղինակներին, ինչպես նաև ներկայացնել մեր ազգի խորհրդանիշ Արարատ լեռը հայ արվեստագետների ամենատարբեր ընկալումներով: Մասնակիցներն են հայ լուսանկարիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից: Ցուցահանդեսը նպատակ ունի նաև սեպտեմբերին ներկայացվելու Արցախում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր