ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
«Վարդավառ միջազգային փառատոն»-ը կմեկնարկի հուլիսի 3-ին
18:15, 26.06.2016 | mamul.am
4912 | 0

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 3-ին կազմակերպում է «Վարդավառ միջազգային փառատոնը», որն արդեն դարձել է ավանդական: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները:
Փառատոնի հայաստանցի և օտարերկրացի հյուրերը, ինչպես նաև Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները Գեղարդում հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ ջուր ցողելու արարողությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր