ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ինչպես ընտրել ճիշտ` առանց պարարտանյութերի ձմերուկ
20:20, 26.06.2016 | mamul.am
20592 | 0

Ձմերուկ գնելու լավագույն ժամանակը համարվում է օգոստոսի վերջը կամ սեպտեմբերի սկիզբը: Դա այն ճիշտ ժամանակն է, երբ ցանկացած միրգ հասունանում է ինքնուրույն, ոչ թե քիմիական նյութերով:

Այսօր շատ հողագործներ անհաս պտուղները պարարտացնում են քիմիական նյութերով, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Այս նպատակով հիմնականում գործածվում են ազոտային պարարտանյութեր` նիտրատներ, որոնք հողից շատ արագ անցնում են ձմերուկի միջուկի մեջ: Նիտրատները կարող են մինչև իսկ օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել: Ուստի ձմերուկի ընտրության հարցում հարկավոր է շատ հետևողական լինել:

Մասնագետների բնորոշմամբ, եթե ձմերուկը հագեցած է նիտրատներով, այն պետք է ունենա հետևյալ դրսևորումները. միջուկի ինտենսիվ կարմիր գույն` մանուշակագույն երանգավորմամբ, միջուկից դեպի կեղևը գնացող թելիկների ոչ թե սպիտակ, ինչպես հարկն է, այլ դեղնավուն երանգ, «սխալ» ձմերուկի կտրված մակերեսը հարթ և փայլուն է, դա նշանակում է, որ այդ ձմերուկը չի տեսել արևի բավարար ջերմություն ոչ քաղցր է, ոչ` հյութեղ, իսկ «ճիշտ» ձմերուկինը շողշողում է մանր անհարթություններով, դա էլ նշանակում է, որ հասունացել է ժամանակին և հենց ձեր ուզածն է:
Ձմերուկի միջուկից մի փոքրիկ կտոր գցեք մաքուր ջրի մեջ և տրորեք. եթե ձմերուկը լավն է, ջրի գույնը թեթևակի կմգանա, իսկ եթե այն պարունակում է վտանգավոր նյութեր, ջուրը կդառնա կարմիր կամ վարդագույն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր