ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Հավատացյալները Viva il Papa վանկարկելով Հռոմի պապին ուղեկցեցին դեպի Վեհարան
14:20, 26.06.2016 | mamul.am
2709 | 0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ու Գարեգին Երկրորդ կաթողիկոսը երկրպագուների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Վեհարան:

Նրանք քայլում էին հավատացյալների բազմության միջով, որոնք խոնարհվում և վանկարկում էին` Viva il Papa:

Հռոմի Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնություն էին տալիս վերջիններին` հիշեցնելով խաղաղության և հավատքի մեջ ապրելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր